Այս հակաեկեղեցական ֆաշիստն այդպես էլ մնաց` հակաեկեղեցական ֆաշիստ․ Հայկ Կիսեբլյան

Այս հակաեկեղեցական ֆաշիստն այդպես էլ մնաց` հակաեկեղեցական ֆաշիստ

Շատերը չգիտեն, որ Սորոսի վաստակներից Արսեն Թորոսյանը վաղուց տարբերվում է դրանով` դեռ 10 տարուց ավել է ինչ Սորոսի վաստակների հակաեկեղեցական «բաժնի ղեկավարն» է, վարում է «Աթեռիստ էյ-էմ» կայքն ու աթեիզմի քողի տակ Հայաստանում քարոզում հակաեկեղեցականություն։

Հիրավի, մարդ կարող է աթեիստ լինել, սնկրոն լինել, մահմեդական, բուդդիստ, սակայն նա ո՛չ թե աթեիստ է, այլ հակաեկեղեցական, մեր կրոնը ծաղրող, ստորացնող, վիրավորող ճիվաղ, որը նորմալ երկրում պիտի իրավունք չունենար բարձր պաշտոն զբաղեցնելու, այնինչ նա եղավ առողջապահության նախարար։ Իսկ այսօր ՔՊ պատգամավոր դարձած Արսեն Թորոսյանը լրատվամիջոցով հայտարարում է, «այդ խաչերը պետք է ապամոնտաժվեն, ու նորերը չպետք է կառուցվեն»։

Սա ոչ այլինչ է, քան Հայերի և ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության հավատքի նկատմամբ ոտնձգության կոչ ու ատելության քարոզ։ Եվ ու՞մ է դա ձեռնտու` հայ ազգի թշնամիներին, դավաճանին ու հակառակորդին` հայաստանը շրջապատած այլադավաններին։

Արսեն Թորոսյանն ասում է նաև «Այդ 100 եկեղեցիների փոխարեն կարելի էր այդքան դպրոցներ մանկապարտեզներ, հիվանդանոցներ կառուցել»։

Այս մարդը կամ ինքն է ուղեղից հարթաթաթ կամ անտեղյակ մասսային է ուզում ապակողմնորոշել, քանի որ այսօր դպրոցների, մանկապարտեզների ու հիվանդանոցների պատասխանատուն, իր ՔՊ-ի կառավարությունն է, ո՛չ եկեղեցին, իսկ նախկինում` եղել են ոչ թե եկեղեցիներ, այլ վանական համալիրներ, իրենց տեղի ծխական դպրոցներով, հիվանդանոցներով ու այլ տիպի հաստատություններով, որոնցով մենք դարերով ավելի առաջ ենք զարգացած եղել, քան սրանց սիրելի Եվրոպան։

 

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից