Սա ևս երկու հայատյաց և ցեղասպան զավթիչներին հաճոյանալու ցուցիչ է․ իրավագետը՝ Մուրադ Փափազյանի Հայաստան մուտքը արգելելու մասին

Նախկինում հայատյաց ադրբեջանի բռնապետը ստիպված էր սև խավիարով և նավթադոլարներով Եվրոպայում սենատրներ և տարբեր այլ կալիբրի չինովնիկներ գնել որպեսզի դիմակայի Հայկական արտաքին դիվանագիտական կորպուսի պահանջատիրությանը, այն է ՝ Ազատ Արցախի Հանրապետության ճանաչում, իրենից բխող բոլոր հետևանքներով։

Բայց 2018թ-ից ամեն բան փոխվեց, բաքվի բռնապետը այլևս ստիպված չէ մեծ գումարներ ծախսել, քանի որ ՀՀ ում ունի սիրելի գործընկեր, ով չի ընդիմանում իր խելագար պահանջներին և իր սրտով ամեն ինչ անում է, սկսած տարածքներ հանձնելուց մինչև Արցախի հարցից հրաժարում, ցեղասպանության հարցի լղոզում և այլն…

Հիմա հերթը հասավ Ֆրանսիայի ՀՅԴ անդամ, Հայոց Ցեղասպանության ճանաչման համար պայքարող առաջամարտիկ Մուրադ Փափազյանին։

Երեկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձնավորության ուղիղ ցուցումով արգելվել է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն։

Սա ևս երկու հայատյաց և ցեղասպան զավթիչներին հաճոյանալու ցուցիչ է, այլ կերպ մեկնաբանել չեմ կարող։

Մանրամասները՝ Մուրադ Փափազյանի էջից

Երեւան հասայ երէկ եւ իմացայ, որ Հայաստան մուտքս արգիլուած է

———–

Սիրելի բարեկամներ,

Մեծ ցաւով կը տեղեկացնեմ, որ երէկ արգիլուեցաւ ինծի մտնել Հայաստան:

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրամանով Հայաստանի մէջ կը նկատուիմ անբաղձալի տարր: Ոստիկանութիւնը առաջնորդեց զիս դէպի վերադարձի օդանաւ, երբ մինչ նոր հասած էի արդէն Երեւան, ուր մուտքին զիս կասեցուցին եւ անցագիրս գրաւեցին:

Գիտէի, որ Ատրպէյճան եւ Թուրքիա մուտքս արգիլուած է եւ հիմա գիտցայ նաեւ, որ արգիլուած եմ Փաշինեանի Հայաստանի մէջ …

Հայաստանի, հայութեան ու Հայ Դատի համար 40 տարուան պայքարէ ետք նման կացութեան «արժանանալը» ուղղակի ցաւ կը պատճառէ զիս: Նիկոլ Փաշինեանի այս որոշումը յաւելեալ փաստ մըն է, որ ան իրեն տրուած պատասխանատուութեան բարձրութեան վրայ չէ: Ան ուժեղ է, երբ իր ոստիկանութենէն կը պահանջէ Հայ Դատի գործիչի մը վտարումը, բայց կը պատկերացնէ՞ք այս փոքրիկ ղեկավարը՝ Էրտողանին եւ Ալիեւին դիմաց:

Ուշ կամ կանուխ, Հայաստանի ժողովուրդը պիտի համոզուի, որ պէտք է ձերբազատիլ այս ղեկավարէն, որ ամէն ճիգ կ‘ընէ թուլացնելու Հայաստանը: Սփիւռքը նոյնպէս կը հասկնայ: Բայց արդէն ժամանակն է ըսելու. կանգ ա՛ռ:

 

Արմեն Ամիրջանյանի ֆեյսբուքյան էջից