Արմեն Գրիգորյանն իր ծննդյան տարեդարձը դիմավորում է կալանավայրում

Այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն իր ծննդյան տարեդարձը դիմավորում է կալանավայրում։ Նա կալանքի տակ է մայիսի 18-ից։ Արմենը իշխանության վարած թուրքահաճո, պարտվողական քաղաքականության դեմ պայքարի առաջամարտիկներից է, և ճաղերից այն կողմ է հայտնվել  հենց իր ըմբոստության և ոչիշխանահաճո քաղաքական հայացքների համար։ Վստահաբար, նրա պայքարը կպսակվի հաղթանակով, և քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանն իր ծննդյան  տարեդարձերը դեռ կնշի հզոր Հայաստանում։

LIVEnews.am-ի խմբագրակազմը  շնորհավորում է Արմեն Գրիգորյանին՝ տոկունություն և քաջառողջություն մաղթելով նրան։