Ֆրանսիայում վախեցել են, որ իրենց զենքերը ուկրաինացիների միջոցով կհասնի Ռուսաստան
Ֆրանսիական և ամերիկյան զենքերը, որոնք մատակարարվում են ուկրաինական բանակին, կարող են հայտնվել ռուս զինվորականների ձեռքում, ինչի հետևանքով արևմտյան քաղաքական գործիչները սկսում են կասկածել, արդյոք արժե՞ զինամթերք ուղարկել Կիև, Atlantico-ին ասել է անվտանգության փորձագետ Գիյոմ Լագանը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն ու Եվրոպան նվազեցրել են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման տեմպերը մի քանի պատճառներով: Նախ, սարքավորումները նախապես արդիականացնում են, որը որոշ ժամանակ է պահանջում։ Երկրորդ՝ ուկրաինացի զինվորականներին պետք է սովորեցնել օգտագործել իրենց անծանոթ զենքերը։ Երրորդ՝ արևմտյան երկրների զինամթերքի պահեստները սկսում են դատարկվել, մինչդեռ Ռուսաստանն ունի հզոր ռազմարդյունաբերական համալիր, որը թույլ է տալիս ժամանակին համալրել պաշարները։ Եվ, վերջապես, չորրորդ, Փարիզում և Վաշինգտոնում սկսում են վախենալ, որ մարտերի ընթացքում ռուսական բանակը կարող է Ուկրաինայի Զինված ուժերից վերցնել ՆԱՏՕ-ի բարդ զինտեխնիկան, կարծում է Լագանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: