Շվեդիայի խորհրդարանում քննարկվում է Ռուսաստանը «ահաբեկչական պետություն» ճանաչելու հարցը

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Մարկուս Վիհելը դիմել է երկրի արտաքին գործերի նախարար Անն Լինդեին՝ Ռուսաստանը «ահաբեկչությունը հովանավորող պետություն» ճանաչելու հարցով։

Վիհելը հիշեցրել է, որ մայիսի 10-ին Լիտվայի սեյմը միաձայն քվեարկել է Ռուսաստանը «ահաբեկչական պետություն» ճանաչելու օգտին՝ Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության պատճառով։ Լիտվան Ռուսաստանի գործողությունները համարել է Ուկրաինայի բնակչության ցեղասպանություն, ինչպես նաև կոչ է արել համաշխարհային հանրությանը ստեղծել հատուկ քրեական դատարան, որը կգնահատի և կզբաղվի «ռուսական ագրեսիայով»։

Բացի այդ, հաղորդվել է, որ ամերիկյան իշխանություններն ուսումնասիրում են ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում Ռուսաստանն ընդգրկվելու չափանիշներին համապատասխանությունը՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին։

«Ինչպե՞ս է նախարարը գնահատում ԱՄՆ-ի և Լիտվայի նախաձեռնությունները։ Կարո՞ղ ենք ակնկալել, որ նախարարը նմանատիպ որոշումներ կձեռնարկի Շվեդիայում, ԵՄ-ում կամ որևէ միջազգային հարթակում»,- ասել է Վիհելը։