Ուկրաինայի պաշտպանության նախարարության պլանները մշակվել են օտարերկրյա խորհրդականների կողմից. ռուսական հաքերային խումբ

Ուկրաինայի պաշտպանության նախարարության օպերատիվ պլանները մշակվել են օտարերկրյա խորհրդականների կողմից, ռուս և ուկրաինացի հաքերները տեղեկություններ ունեն այդ մարդկանց մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է RaHDit ռուսական հաքերային խմբի անդամը՝ անանունության պայմանով։

«Օտարերկրյա խորհրդականները մշակել են և՛ օպերատիվ մարտավարական պլաններ, և՛ ուսումնական համակարգ, և՛ մարտական ​​պատրաստության համակարգ, սա միանշանակ փաստ է, որը բացահայտել է «Բերեգինի» խումբը: Նրանք տեղեկություններ ունեն, որ, ի թիվս այլ բաների, ոչ միայն ամերիկացիները, այլև ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրներից եկել են ուկրաինական հատուկ գործողության ջոկատներին վարժեցնելու, ինչի համար նրանց շնորհակալագրեր են տրվել, և այդ ամբողջ տեղեկատվությունը ձեռք է բերվել  ռուսական հաքերային խմբի կողմից: Այս մարդկանց մասին կան տեղեկություններն»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Անցած շաբաթ RaHDit («Չար ռուս հաքերներ») հաքերային խումբն իր «НемеZида» կայքում հրապարակել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցների և դրա հետ կապված անձանց նոր տվյալներ։

Հունիսին RaHDit-ը հանրությանը հասանելի է դարձրել Ուկրաինայի անվտանգության ծառայության 700 աշխատակիցների տվյալները։ Հատուկ գործողության սկզբում RaHDit խմբավորումը միաժամանակ կոտրել է ուկրաինական կառավարության բոլոր 755 կայքերը, մասնավորապես կոտրվել են տեղական իշխանությունների կայքերն ամբողջ Ուկրաինայում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։