Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել

Ռուսաստանում Եվրոպայից վերադարձած երիտասարդի օրգանիզմում հայտնաբերվել է կապիկի ծաղիկ հիվանդություն։ Սա Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է։ «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ երիտասարդը  վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով։ Ռոսպոտրեբնադզորից նշել  է, որ հիվանդությունը թեթև է և հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա մեկուսացված է և գտնվում է ինֆեկցիոն պրոֆիլի բժշկական կազմակերպությունում։

Կապիկի ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից (կրծողներ, պրիմատներ): Հիվանդության ախտանիշներն են՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Մաշկային ցաները կարող են հայտնվել նաև դեմքին և մարմնի այլ մասերին։