Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ կարգավորման հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում

Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ կարգավորման հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում։ Այդ մասին հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հիշեցնենք, ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումները մինչ օրս տեղի են ունեցել միայն Մոսկվայում և Վիեննայում։