Զինված հարձակում է տեղի ունեցել Երևանի Փափազյան փողոցի գրասենյակներից մեկում

Shamshyan.com-ը տեղեկեցնում է, որ զինված ու դիմակավորված 4 հոգի Երևանում մտել են օտարերկրացիների կողմից գործող ինտերնետային դիզայնով զբաղվող օֆիս և զենքի սպառնալիքի տակ հափշտակել են մի քանի 100 դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի:

Օֆիսից մի քանի մետր հեռավորության վրա ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա, որը առգրավվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները արդեն որոշ մանրամասներ պարզել են: Նախաքննության շահերից  ելնելով՝ այս պահին չենք հրապարակում: