Եթե թուրքը խոսում է խաղաղությունից, պետք է պատրաստ լինել պատերազմի․ Գրիգոր Մարտիրոսյան

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը դիվանագիտական հարաբերություններից զուրկ երկու երկրների միջև էությամբ ու տեսակով առաջինն էր։ Նախ, բացահատվեց և վերահաստատվեց Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասի գործընթացներին։

Երկու երկրները պատրաստակամություն հայտնեցին հնարավորինս արագ իրականացնել Հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ որի, նրանք պետք է բացեն սահմանները երրորդ երկրի քաղաքացիների համար։ Ըստ էության, Հայաստանը միջանցք պիտի հանդիսանա։ Թուրքերը շտապում են փաշինյանից ստանալ ամեն ինչ, քանզի նա ամենևին դեմ չէ, իսկ երկրում տեղի ունեցող գործընթացները կարող են խաթարել նրա ծրագրերը։

Հ.Գ. Եթե թուրքը խոսում է խաղաղությունից, պետք է պատրաստ լինել պատերազմի։

 

Գրիգոր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից