Երկրորդ կապիտուլյացիայի պաշտոնական մեկնարկը տրված է. Վարուժան Գեղամյան

Երկրորդ կապիտուլյացիայի պաշտոնական մեկնարկը տրված է։ Այս մասին տելեգրամ ալիքում գրառում է կատարել թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Թուրքիայի պարտադրած օրակարգով, Թուրքիայի պարտադրած նախապայմաններով հարաբերությունների կարգավորումը մի քայլով մեզ մոտեցնելու է վերջնական հանձմանը։ Թեև փաթեթավորումն, ինչ խոսք, գեղեցիկ է. շնորհավորանքներ, խաղաղության մասին երգեր և այլն»։

Այնուհետև թյուրքագետը մեջբերել է 1920 թ. Թուրքիայի արտգործնախարարության կարգադրությունը Արևելյան ճակատի հրամանատար Քարաբեքիրին․ «…Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի: Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:

«2022թ. – նույնը»,- նշել է Գեղամյանը։