Ռուսական գազի ամբողջական անջատումը հավանական սցենար է. Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար

Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերն այսօր զգուշացրել է, որ մեծ հավանականություն կա, որ Մոսկվան ամբողջությամբ կդադարեցնի գազի մատակարարումը Եվրոպա, գրել է Politico-ն։

«Եկեք պատրաստվենք ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը։ Այսօր սա ամենահավանական տարբերակն է»,- ասել է Լը Մերը հարավային Էքս-ան-Պրովանս քաղաքում կայացած տնտեսագիտական ​​համաժողովի ընթացքում:

Նա նշել է, որ կառավարությունը աշխատում է բացահայտել այն ընկերությունները, որոնք գազի մատակարարաման հնարավոր դադարեցման դեպքում պիտի առաջնահերթ օգնություն ստանան: