Պարեկը դատախազ Էդգար Պետրոսյանին առևանգում է նրա սեփական առանձնատան բակից. բացառիկ տեսանյութ․ 168.am

168.am–ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ միայնակ պարեկն Էդգար Պետրոսյանի սեփականություն հանդիսացող տարածքից, առանձնատան բակից տառացիորեն առևանգում է վերջինիս:

«Տեսանյութի ուսումնասիրությունից էլ պարզ է դառնում, որ պարեկը, ով ի պաշտոնե պետք է օրինական գործողությունների կողմնակից լինի ու առաջնորդվի օրենքի տառով, գալիս է ու Էդգար Պետրոսյանին իր առանձնատան բակից գողանում, տանում է: Ըստ մամուլում հրապարակված լուրերի՝ Էդգար Պետրոսյանը ոչ թե հրաժարվել է կանգնել, այլ ասել է՝ վատ է զգում, թող գա իր հետևից, մինչև տեղ հասնի, ու կարող են կազմել արձանագրությունը:

Պարեկը մեր տեղեկություններով՝ իսկապես մենակ է եղել ու կատարել է ոչ իրավաչափ գործողություններ: Դատախազը բացատրել է՝ իր արարքներում դիտավորություն չկա, սակայն պարեկին թերևս հասու չի եղել իրավական տերմինաբանությունը:

Փաստացի պարեկը միայնակ, ինչպես իր անձնական մեքենայով, սակայն, բնականաբար, ծառայողական մեքենայով, գալիս է, ու քանի որ միայնակ առևանգել չէր կարող դատախազին, կիրառում է արցունքաբեր գազ:

Այս տեսանյութում, ինչպես նկատելի է, հերքվում է Դանիել Իոաննիսյանի և իշխանական մեդիայի վարկածը»,-գրում է աղբյուրը։