Զելենսկին պաշտոնից ազատել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանին

Անդրեյ Մելնիկը, որը հայտնի է Գերմանիայի իշխանություններին ուղղված իր սկանդալային քննադատությամբ, ազատվել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից։

Հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ամենաաղմկահարույց դեպքն այն էր, որ Մելնիկը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին քննադատել էր Կիև չայցելելու համար և նրան «նեղացած երշիկ» անվանել։