Թուրքիան Միջերկրական ծովի ջրերում գազի որոնողական աշխատանքներ է իրականացնում

Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ հետախուզական Աբդուլհամիդ Խան նավը
Միջերկրական ծովում ագզի որոնողական աշխատանքներ կիրականացնի:
Հունաստանի ափամերձ հատվածում Միջերկրական ծովում նավթի և գազի հետախուզման Թուրքիայի
ծրագիրը երկար ժամանակ երկու երկրների հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն է։
Հունաստանը միշտ դեմ է արտահայտվել Միջերկրական ծովում թուրքական հետախուզական նավերի
առկայությանը, սակայն Անկարան շարունակում է էներգետիկ պաշարների որոնողական աշխատանքները:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմուզը հինգշաբթի օրը
հայտարարել է, որ  Աբդուլհամիդ Խան նավը  գազի որոնողական  աշխատանքը կսկսի հաջորդ օգոստոսից։
Նա հավելել է, որ Թուրքիան նախատեսում է մինչև այս տարվա վերջ սկսել երկրի հարավում գտնվող 10
նավթահանքերի շահագործումը։
Դոնմեզը, հավելել է, որ Թուրքիան ներկայումս իր նավթի 92%-ը և գազի կարիքների 99%-ը ներկրում է
արտասահմանից։