Ասկերանի Իվանյան համայնքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքը հանրապետության ամենամեծ շինհրապարակներից մեկն
է։
Մեծածավալ բնակարանաշինական ծրագրերի շրջանակներում՝ պատերազմի հետևանքով տեղահանված
քաղաքացիներին բնակարաններով ապահովելու նպատակով, ներկայումս Իվանյան համայնքի տարածքում
միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում:
Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ Ստեփանակերտ-Ասկերան
մայրուղու հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերից և առանձնատներից բաղկացած
երկու թաղամասերից բացի, Իվանյանի ներհամայնքային կենտրոնական ճանապարհի հարևանությամբ
մեկնարկել են բնակելի տներից բաղկացած ևս մեկ նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները։
Ըստ նախագծի՝ թաղամասն կունենա 53 առանձնատուն, որից 25-ի պատվիրատուն Քաղաքաշինության
նախարարությունն է։ Նշված 25 առանձնատներից 6-ականը կլինեն երկու և երեք սենյականոց, իսկ 13-ը՝
չորս սենյականոց։
Աշխատանքները ֆինանսավորում է ԱՀ կառավարության կողմից։ Կապալառուները երեքն են՝ «Բիգարշին»,
«Ա.Վ.Է» և «ՎԵՍՏ» ՍՊ ընկերությունները։