Ուկրաինան Արևմուտքից ավիացիոն մատակարարումների հույս չունի այլևս, բայց սպասում է ՀՕՊ-ի

Վլադիմիր Զելենսկին հույսը դնում է Արևմուտքի վրա՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության հզոր համակարգեր մատակարարելու հարցում, քանի որ Կիևի ավիացիոն սարքավորումների պահանջները չեն բավարարվել։

«Միգուցե ես շատ համառ եմ, այնուամենայնիվ, երկնքի անվտանգությունն առաջնահերթություն է: Եվ արդեն ոչ ոք չի ակնկալում որևէ ​​ավիացիա, բայց բոլորս կարծում ենք և առայժմ տեսականորեն հաստատում ունենք և ակնկալում ենք, որ Ուկրաինան կստանա հզոր հակաօդային պաշտպանության համակարգեր», – «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Զելենսկու խոսքերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: