Մեծ Բրիտանիայի վարչապետը ներողություն է խնդրել սկանդալի համար, սակայն կորցրել է նախարարներին

Հինգ պետական ​​ծառայողներ հետևելով Մեծ Բրիտանիայի գանձապետարանի և առողջապահության նախարարության ղեկավարների օրինակին՝ հրաժարական են տվել վարչապետ Բորիս Ջոնսոնի և նրա հովանավորյալի հետ կապված սկանդալի պատճառով։ Այսպես, երեքշաբթի՝ հուլիսի 5-ին, Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքս Չակը հայտարարել է իր որոշման մասին։

«Կառավարությունում լինելը նշանակում է ստանձնել պարտավորություն պաշտպանելու քաղաքական դժվարին և նույնիսկ ոչ պոպուլյար դիրքերը, երբ դա ծառայում է ազգային լայն շահերին: Բայց սա չի կարող տարածվել այն պաշտպանելու վրա, ինչը չի կարող արդարացվել»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առողջապահության նախարար Ռիշի Սունակը և Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական են տվել վարչապետ Բորիս Ջոնսոնի և նրա հովանավորյալի՝ նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ կապված սկանդալների ֆոնին, որոնք մեղադրվում են սեռական ոտնձգությունների մեջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներողություն է խնդրել խորհրդարանական խմբակցության իր թեկնածուի շուրջ ծագած սկանդալի համար, սակայն կես ժամ անց երկու առանցքային նախարարներ հրաժարական են տվել, հաղորդում է Sky News-ը։

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի Եվրոպայի և ԱՄՆ հարցերով նախկին տեղակալ Քրիստոֆեր Պինչերը հարբած ծեծկռտուք է կազմակերպել լոնդոնյան ակումբներից մեկում։ Մի շարք քաղաքական գործիչներ պնդում էին, որ Ջոնսոնը Պինչերին նշանակել է Պահպանողականների խորհրդարանական խմբի փոխհամակարգողի պաշտոնում, թեև նա գիտեր հասարակական վայրում նրա ոչ պատշաճ պահվածքի մասին։

Sky News-ի փոխանցմամբ՝ Ջոնսոնը ներողություն է խնդրել և խոստովանել, որ հետ նայելով հասկանում է, որ սխալ բան է արել։

Կես ժամ անց Մեծ Բրիտանիայի ֆինանսների և առողջապահության նախարարներ Ռիշի Սունակը և Սաջիդ Ջավիդը հրաժարական են տվել։