Բրիտանիային զինամթերքը չի բավականացնի, որպեսզի հակամարտության դեպքում հաղթի Ռուսաստանին. «Թայմս»

«Թայմս»-ի մեկնաբան Էդվարդ Լուկասը կարծում է, որ բրիտանական բանակը չի ունենա բավականաչափ զինամթերք ռազմական բախման դեպքում Ռուսաստանին հաղթելու համար։

«Ընդհանուր պատկերը մռայլ է և պարզ. Բրիտանիան չունի բավարար զինամթերք՝ հիմնական ռազմական առաջադրանքը կատարելու համար՝ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում», – ասվում է հոդվածում։

Ըստ Լուկասի՝ ռուսական «արագընթաց կրակի» դեպքում ընդամենը երկու օրում բրիտանական բանակում կվերջանա հրետանային արկերը:

Ավելի վաղ՝ հունիսի 19-ին, բրիտանական բանակի նոր հրամանատար գեներալ Պատրիկ Սանդերսը զինվորականներին ուղղված իր ուղերձում ասել էր, որ բրիտանական զորքերը պետք է պատրաստ լինեն «կրկին կռվել Եվրոպայում»՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել Ռուսաստանից։

Գեներալի խոսքով՝ այս սերունդը պետք է բանակը պատրաստի Եվրոպայում պատերազմի:

Ռուսաստանի Դաշնության և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները վատթարացան Դոնբասում բրիտանացի վարձկանների դատավարության և մահապատժի ֆոնին։ Եթե ​​մահապատիժը տեղի ունենա, ապա հակամարտությունը «շատ վտանգավոր ընթացք է ստանում, որից արդեն վերադարձ չի լինի», հաղորդում է Express թերթը։