Եթե Փաշինյանը մնա վարչապետի պաշտոնում՝ մենք նոր պատերազմի առաջ կկանգնենք (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքական գործիչ Արա Վարդանյանն է:

-Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի շահը․ քանի որ ես չեմ հավատում, որ հայ ժողովրդի շահը Արցախի հանձնման մեջ է, ես չեմ հավատում, որ հայ ժողովրդի շահը թուրքի տակ պառկելն է, ես չեմ հավատում, որ հայ ժողովրդի շահը ինքնիշխանությունը վաճառելն է, աճուրդի հանելն է։ Փաշինյանը չունի իրավունք, չունի մանդատ խոսելու հայ ժողովրդի անունից։ Եվ ես կոչով դիմում եմ մեր ժողովրդին՝ չլսել վարչապետի աթոռին թառած մարդու խոսքերը, նա ստում է։

-Արդյո՞ք Ուկրաինան ժողովրդավարության անվան տակ կարողացավ ապահովել իր անվտանգությունը։ Գտնվելով այս տարածաշրջանում ու խոսել խաղաղության, ժողովրդավարության մասին, առնվազն քաղաքագիտական տգիտություն է։ Քանի որ այս տարածաշրջանում մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմների։ Աղաչելով խաղաղություն՝ մենք միշտ կունենանք պատերազմ։

-Եթե Փաշինյանը շարունակի մնալ վարչապետի պաշտոնում՝ մենք նոր պատերազմի առաջ ենք կանգնելու։

-Արևմուտքի դրդմամբ հնարավոր է, որ սրվեն ռուս-թուրքական հարաբերությունները, ինչը կարող է ավարտվել պատերազմով։ Դրա արդյունքում կկնքվի երկրորդ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ու Հայաստանը կբաժանվի Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Այս իշխանությունը ՀՀ-ն տանում է այդ ուղով, քանի որ նա «այո» է ասում բոլոր գերտերությունների պահանջներին»։

«Թուրքիան ու Ադրբեջանը պաշտպանում են Փաշինյանի իշխանությանը։ Անցած տարի, երբ տեղի էին ունենում բողոքի ակցիաները, և ԳՇ-ն հանդես եկավ հայտարարությամբ ու պահանջեց Նիկոլի հրաժարականը, միակ գործոնը, որ պահեց Նիկոլին իշխանության՝ թուրքերն էին։ Հենց նրանք էին ասել՝ եթե հանկարծ ՀՀ-ում լինի իշխանափոխություն՝ մենք կսկսենք պատերազմ։ Դրա համար Փաշինյանն ու իր թիմը ենթարկվում են Ադրբեջանին ու Թուրքիային։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։