ԱՄԷ-ի հայ համայնքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մյուս համայնքների շրջանում․ ՀՀ-ում ԱՄԷ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար

ԱՄԷ-ի հայ համայնքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մյուս համայնքների շրջանում։ Այս մասին հուլիսի 4-ին Երևանում «Պարսից ծոցի արաբական երկրները և հայկական համայնքները. Միտումներ և խնդիրներ» թեմայով միջազգային համաժողովում հայտարարեց Հայաստանում ԱՄԷ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ-Սալամին։

Նրա խոսքով, հայկական համայնքները մեծ հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում։ «ԱՄԷ-ն մեծ ուշադրություն է դարձնում հանդուրժողականության սկզբունքին, ինչպես նաև այն արժեքներին, որոնք կօգնեն ամրապնդել մեր դիրքերը՝ որպես հանդուրժողականության համաշխարհային կենտրոն, և ստեղծել հարմարավետ միջավայր տարբեր մշակույթների ներկայացուցիչների համար»,- հավելել է դիվանագետը։

Համաժողովին մասնակցել են Հայաստանի և արաբական երկրների դիվանագետներ, պաշտոնյաներ, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։