ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթ հատկացնելու մասին

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային տրամադրվող բազմամիլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթի մասին, հայտնել է Պենտագոնի խոսնակ Թոդ Բրիսիլը։

«Այսօր կեսօրին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային 820 մլն դոլարի չափով անվտանգության լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին»,- նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային ուղարկել է 6,9 միլիարդ դոլարի օգնություն, իսկ 2014 թվականից՝ 8,8 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։