Շնորհավոր ծնունդդ, Գերագույն գլխավոր հրամանատար․ ՀՀԿ ԵԿ-ն շնորհավորում է (տեսանյութ)

Մեծարգո՛ պարոն Նախագահ,ի սրտե շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Կանգնած լինելով հայկական երկու հանրապետությունների և հայոց հերոսական բանակի կազմավորման ակունքներում` Դուք արել և անում եք հնարավորը հայ ժողովրդի շահերի պաշտպանության, նրա միասնականության ամրապնդման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացման ուղղությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն, ուժ և եռանդ, որպեսզի շարունակեք Ձեր ազգանվեր ու հայրենանվեր գործունեությունը։

Եվ ինչպես նշել եք Ձեր խոսքերում՝ մենք միասնությամբ ենք ուժեղ, իսկ ուժը հաղթանակ է։

 

ՀՀԿ ԵԿ