Սա նույն Վիգենն է, ով մի քանի ամիս առաջ ասում էր, որ «Արցախն ադրբեջանի կազմում ապագա չունի» արտահայտությունը սխալ է

Այս սուբյեկտը` Վիգեն Խաչատրյանն է:

Չեմ կարող հասկանալ, թե այդ ի՞նչ մաղարիչ են արել ծննդատանը, երբ սա ծնվել է, որ համաձայնվել են հայկական անուն, ազգանունով այս թրքասեր դավաճանին գրանցել:

Սա նույն Վիգենն է, ով մի քանի ամիս առաջ ասում էր, որ «Արցախն ադրբեջանի կազմում ապագա չունի» արտահայտությունը սխալ է։

Ես կարծում եմ, որ մեր երկիրը պիտի սրանց գնալուց հետո ընդունի օրենք, որի համաձայն նման մտքեր արտահայտողները նետվեն բանտ` պետական դավաճանության հոդվածով:

Խաչատրյա՜ն, նայում եմ զզվելի դեմքիդ կնճիռներին ու զարմանում, թե քեզ նման ծեր մարդն ինչպես է հասել այդ տարիքին առանց ուղեղի և առանց պատմության էլեմենտար գիտելիքների:

Բերձորը` Արցախի հնագույն բնակավայրերից մեկն է։ Այդ մասին վկայում են քաղաքի տարածքում պահպանված հայկական պատմամշակութային շերտի հետքերը, որոնց մասին դու, իհարկե, չգիտես:

Բերձորի շրջակայքում գտնվող քարանձավներից հայտնաբերված են բազմաթիվ սեպահիր արձանագրություններ, որոնք վկայում են, որ այն եղել է Վանի թագավորության ժամանակաշրջանի՝ մ․թ․ա․ 9-ից 6-րդ դարերի բնակատեղի-բնակավայր։ Եթե դու Վանի թագավորությունն էլ չես համարում հայկական` ուրեմն դու լուրջ բուժման կարիք ունես:

Ինչ վերաբերում է Աղավնոյին` ես ցավում եմ, որ դու չգիտես, որ Աղավնոն հանդիսանում է ռազմավարական կարևորագույն հանգույց Սյունիքի և Արցախի ենթակառուցվածքների միացման համար և այն նույնպես հայկական է:

Ես չեմ կարող հասկանալ, թե դուք ձեր հույսն ինչի՞ վրա եք դրել, որ նման անպատասխանատու արտահայտություններ եք ձեզ թույլ տալիս. եթե նիկոլի` ապա շտապեմ ձեզ հիասթափեցնել: Այդ լրագրողը հավերժ չի՜: Դու մտածիր, թե ինչ ես անելու դու, երբ սա մի օր պատահական կկորչի և քեզ նմաններին ոչ միայն չի հիշելու, այլ մի բան էլ ձեզ վրա է ամեն ինչ գցելու:

Ձեր քեմալիստների կուսակցությանը մնում է մեկ բան. ադրբեջանի դրոշը տեղադրել լոգոյի վրա և ելույթներ ունենալ դրանց լեզվով: Չէ՞ որ ձեր մտածելակերպը նույնն է: ալիևն էլ ձեզ նման ասում է նույնը:

Մեծ մարդ ես, ափսոս էլ է, որ խելք չունես…

 

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից