ՏՏ ոլորտը գահավիժում է․ ի՞նչ մտքեր ունեք

Շատերս վստահ ենք, որ ռուսների Հայաստան գալը շատ դրական է ՏՏ ոլորտի համար։

Մյուս կողմից իրենց կողմից ծախսվող ամսական լրացուցիչ $100 միլիոն արտարժույթը, 1$-ը արժեզրկվել է 15%-ով:

Արդյունքում ՏՏ ոլորտը գահավիժում է՝

  1. Ծառայություն առաջարկող (outsourcing) ընկերությունները ամենախոցելին են, քանի որ աշխատում են ~20% շահութաբերությամբ։
  2. Միջազգային ընկերությունները սկսել են նայել ալտերնատիվ աշխատաշուկաներ։
  3. Ստարտափները, որոնք ներգրավել էին մեկ տարվա ֆինանսներ, հիմա ունեն ընդամենը 9 ամսվա կյանք։

Ի՞նչ մտքեր ունեք։

Krisp տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի ֆեյսբուքյան էջից