Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը

Հունիսի 28-ին  ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և
Կարեն Գևորգյանների եղբայրը։
Բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը հրապարակելով փոքրիկի լուսանկարը՝ գրել է․

«Ծնվեց մեր հրաշքը, ում 2 եղբայրները զոհվել էին 44-օրյա պատերազմում
Շնորհակալ եմ մեր ամբողջ թիմին՝ Էդուարդ Մարտինիչի ղեկավարությամբ, Անդրանիկ Պողոսիչին՝
անգնահատելի աշխատանքի համար, Անահիտ Ջեմիկովնային՝ մեծագույն հոգատարության համար։
Կյանք տվեց բոլորին էս փոքրիկը»։


Գևորգ և Կարեն Գևորգյանները ծնվել էին Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Ավագը Գևորգն էր։ 2015
թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։ 
Կրտսեր եղբայրը՝ Կարենը, ծնվել էր 1998 թվականին։ Սովորում էր Հայաստանի պետական
տնտեսագիտական համալսարանում։ Ոստիկանության զորքերում էր 2019 թվականից։ 2020 թվականի
սեպտեմբերի 29-ին Գևորգ և Կարեն Գևորգյանները մեկնեցին Արցախ։ Շուրջ մեկ ամիս մասնակցել էին
Քարվաճառի պաշտպանությանը։ 
Գևորգ և Կարեն Գևորգյանները զոհվել են նոյեմբերի 7-ին, Շուշիում: Տղաների մարմինները, որոնք եղել
են կողք կողքի, գտել են զոհվելուց օրեր անց՝ նոյեմբերի 17-ին: