Արթուր Վանեցյանը կմասնակցի՞ Երևանի քաղաքապետի ընտրություններին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Արմգլոբալ ռեսերչ» ընկերության տնօրեն Արտակ Ավետիսյանը։

Հաղորդման հյուրը գնահատելով դիմադրության շարժման արդյունավետությունը՝ ներկայացրեց, թե ինչ բացթողումներ ու ձեռքբերումներ ունեցավ ընդդիմությունը։ Նա նշեց, որ դեռ վաղ է վերջական գնահատական տալ, քանի դեռ «Դիմադրություն» շարժումը գործունեությունը չի դադարեցրել՝ թեկուզ այլ ձևաչափով։

Խոսեցինք նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուց և այլ ձևաչափով պայքարը շարունակելու նախաձեռնությունից։ Արտակ Ավետիսյանը պարզաբանեց, թե ինչու մանդատից հրաժարվեց Արթուր Վանեցյանը և այսուհետ ինչ մեթոդներով է փորձելու պայքարել իշխանափոխության համար։ Ըստ նրա՝ Արթուր Վանեցյանը չի հեռացել ընդդիմությունից, ի սկզբանե նա ընդդիմության հետ համագործակցել է, և այս փուլում այդ համագործակցությունն այլևս անարդյունավետ համարելով՝ վերադարձել է պայքարի իր եղանակին։ Արդյո՞ք նա կփորձի հիմա էլ պայքարել քաղաքապետի պաշտոնը ստանձնելով և որքանո՞վ է դա հնարավոր։ Հաղորդման հյուրը չբացառեց այդ տարբերակը՝ նշելով, որ նա իբրև քաղաքապետի թեկնածուի բավականին բարձր վարկանիշ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում