«Ռոսիա» ավիաընկերությունը միմյանց կկապի Երևանն ու Սամարան

«Ռոսիա» ավիաընկերությունը («Աերոֆլոտ» խումբ) հուլիսի 2-ից շաբաթը երկու անգամ Սամարայից
Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ կկատարի Superjet 100 ինքնաթիռներով։ Այժմ Երևան
կարելի է գալ ՌԴ հինգ շրջաններից։
«Ռոսիան» կընդլայնի ավիահաղորդակցությունը բարեկամ երկրների հետ՝ երթուղային ցանցի նոր
ուղղություններ բացելով։ Արևաշող և հյուրընկալ Հայաստան ժամանել ցանկացողները կարող են օգտվել
Մոսկվայից, Սոչիից, Եկատերինբուրգից, Միներալնիե վոդիից և Սամարայից Երևան ուղիղ թռիչքներից։
Չվացուցակի համաձայն՝ Սամարա-Երևան-Սամարա թռիչքները նախատեսվում են չորեքշաբթի և շաբաթ
օրերին։ SU/FV 6949 չվերթի թռիչքը Սամարայից նախատեսվում է ժամը 13.00-ին, Երևան ժամանելը՝
15.50-ին։ Հակառակ ուղղությամբ SU/FV 6950 չվերթը՝ ժամը 16.40-ին, վայրէջքը Սամարայում՝ ժամը
19.15-ին։ Ժամանակը յուրաքանչյուր օդանավակայանի համար նշված է տեղի ժամանակով։