Լին Թրեյսին հանդիպել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաշիկ Սուլթանյանին

Հունիսի 27-ին դեսպան Թրեյսին հանդիպել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի
նախագահ Սաշիկ Սուլթանյանին․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Նրանք անդրադարձան Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին և քննարկեցին ազատ
արտահայտվելու իրավունքի կարևորությունը, հատկապես՝ էթնիկ փոքրամասնությունների և այլ խոցելի
խմբերի համար։ Դեսպան Թրեյսին նշեց, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա
կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար»,- ասված է
հաղորդագրությունում։