Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը Հայաստանի և Արցախի նկատմամբ խաղում է «լավ ոստիկան և չար ոստիկան» դասական սխեման

Պետք է փաստել, որ իշխանությունը ի վերջո ճարահատված հայտարարեց իրենց կողմից այսպես կոչված
«խաղաղության դարաշրջան» կոնցեպտի փլուզման մասին և ստիպված ընդունեց այն պարզ հանգամանքը,
որ թուրքերը և ադրբեջանցիները պատրաստվում են ոչ թե «խաղաղության» այլ պատերազմի։
Ես հիմա չեմ «չարախնդում», թե բա այս կարգի զարգացումների մասին մենք զգուշացնում ենք առաջին իսկ
օրվանից, բայց զավեշտալին նա է, որ այնուամենայնիվ այս իշխանությունը շարունակելու է իր
կործանարար` իբր խաղաղությանը միտված տեսլականի իրագործումը։
Իմիջիայլոց, մի փնտրեք իշխանության քայլերի մեջ տրամաբանություն, անիմաստ է։
Վերադառնալով մեր թշնամիների ռազմավարության տրամաբանությանը պետք է հասկանալ, որ թուրք-
ադրբեջանական ահաբեկչական տանդեմը Հայաստանի և Արցախի նկատմամբ խաղում է «լավ ոստիկան և
չար ոստիկան» դասական սխեման՝ գործընթացին ակտիվորեն ներգրավելով հայկական ազգանուններով ՀՀ
քաղաքացիներին, ովքեր պատրաստ են նետվել թուրք մարդասպանների և ֆաշիստների գիրկը`
«խաղաղության դարաշրջան» աղերսելով։
Այսպիսով.
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը ասել է, որ Թուրքիան երբեք թշնամանք չի
ունեցել հայերի նկատմամբ, և այժմ ընթանում է հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Քալընը հայտարարել է նաև, որ թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվել է գրավել Արցախը, և դա
«եղբայրական ժողովուրդների մեծ հաղթանակն է»։

Ռազմական հանցագործ և միաժամանակ Ապշերոնի շրջանի քոչվոր թյուրքական ցեղերի առաջնորդ Իլհամ
Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին պատերազմով, եթե հայերը չհամաձայնեն հայկական
տարածքները հետագայում ադրբեջանցիներին հանձնելու և Հայաստանի մասնատման (Սյունիքով անցնող
ճանապարհը, որը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից օկուպացված Նախիջևանը (Թուրքիա) կկապի
անմիջապես Ադրբեջանի հետ) գործընթացի մեկնարկի պայմաններին։

Այժմ հերթով.
Իբրահիմ Քալընը իրականում չի ստում, երբ ասում է, որ թուրքերը հայերի նկատմամբ թշնամություն չեն
զգացել։ Թուրքերը բանական են, իրենց զոհերի հանդեպ ոչ մի զգացում չունեն, բացի արհամարհանքից և
գերազանցությունից։
Ավելի ճիշտ, թուրքերը բացառիկ ռացիոնալ զգացմունքներ ունեն հայերի նկատմամբ և կարծում են, որ
տարածաշրջանում քաղաքական և տնտեսական հայկական միավորի առկայությունը հակասում է թուրքական
շահերին և պանթուրանական ծրագրերին՝ վերամիավորվելու մնացած թյուրքական «աշխարհի» հետ, և
հայերն իրականում վտանգ են ներկայացնում թուրքերի համար և լուրջ խոչընդոտ են։
Դրա համար էլ հայերին պապենական տարածքներից բնաջնջելու/դուրս քշելու քաղաքականությունն
ուղղակի թուրքերի աշխարհառազմավարական հաշվարկն է՝ առանց ավելորդ էմոցիաների։

Մի խոսքով, երբ մեզ սպանում են ու մեր հողերից քշում` մեր հանդեպ առանձնահատուկ զգացումներ չեն
ունենում։
Թուրքերն ուղղակի մեր կյանքի գնով են իրականացնում իրենց աշխարհաքաղաքական նախագիծը.
Ռազմական հանցագործ Իլհամ Ալիևի՝ պատերազմը նորից սկսելու սպառնալիքներով
հայտարարությունների վերաբերյալ.
Նա ըստ էության կրկնում է թուրքերի պոստուլատները (հիշեք հայերի հետ հաշտություն կնքելու իր
պատրաստակամությունը), սակայն լինելով Թուրքիայի «կատաղած շունը»՝ այս մարդը միայն հաստատում
է այն իրողությունը, որ «խաղաղության դարաշրջան» Թուրքիայի և Ադրբեջանի համար նշանակում է
միայն նրանց հակահայկական նախագծերի իրականացումը, այն է՝ Հայաստանի և Արցախի
ոչնչացումը/հպատակեցումը, որին հաջորդում է Հարավային Կովկասում բնիկ հայկական էթնիկ խմբի
անխուսափելի կա՛մ վտարումը, կա՛մ ոչնչացումը։

Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ հայ «հպարտ քաղաքացու» բոլոր վարդագույն երազանքները թուրք
մարդասպանների ու բարբարոսների հետ «խաղաղության դարաշրջանի» բացման մասին` միայն թուրք
հայասպաններին է ձեռնտու։
Ստիպված եմ կրկին անգամ կրկնել` «խաղաղության դարաշրջանի» հայեցակարգը, որն այսօր
իրականացնում են Հայաստանի իշխանությունները, համապատասխանում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի
շահերին և շատ լրջորեն սպառնում է Հայաստանի, Արցախի և ողջ հայության գոյությանը առհասարակ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից