Վստահ եմ, որ նույնիսկ Ալենն է այս ստից հիմա աչքերը չռել ու նայում շուրջբոլոր

Իհարկե չեմ հետևում գերագույն ստախոսի սուսուլիսին: Անկեղծ ասած խորապես թքած ունեմ իր արտահայտած մտքերի վրա: Բայց քիչ առաջ ինձ մի կտոր ուղարկեցին, որտեղ գերագույն ստախոսի լկտիությունն այն աստիճանի է հասել, որ ստերը հնարում ու հրապարակում է հանրահայտ ու բացահայտ փաստերը նենգափոխելով: Նույնիսկ այնքան էժան ստեր է սկսելխոսել, որ վաղը հենց ինքը լսի այդ հիմարությունը՝ հաստատ կծիծաղի: Այո, նույնիսկ այդ ստի վրա ինքը կծիծաղի:Այսպես, գերագույն ստախոսն ասում է, թե իբր ընդդիմության առաջնորդներից մեկը (Վանեցյանին նկատի ունի) մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Ազգային ժողովում նստի Նիկոլի տեղը: Վստահ եմ, որ նույնիսկ Ալենն է այս ստից հիմա աչքերը չռել ու նայում շուրջբոլորը:Ուրեմն խորհրդարանի այն աթոռը, որը Նիկոլը հաստատ հոր տնից չի բերել, նախատեսված է հենց ամենափոքր խմբակցության ղեկավարի համար: Այդպես է եղել ու շարունակում մնալ ԱԺ այս դահլիճը կառուցելուց հետո: Այդ աթոռին Նիկոլից հետո նստել է իրեն փոխարինողը, Էդմոն Մարուքյանը, ով դարձավ ամենափոքր խմբակցության ղեկավարը: Ավելին, նույնիսկ աշխատասենյակն է միշտ նույնը եղել: Նիկոլից հետո Էդմոնը, հետո հաջորդ ԱԺ ամենափոքր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:Ի դեպ, ես հենց Նիկոլ-Էդմոն փոփոխության ժամանակ աշխատում էի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ և հենց այդ ժամանակ նույնիսկ քննարկման առարկա չդարձավ այդ հարցը, քանի որ ԱԺ-ում տառացիորեն բոլորը (ԱԺ նախագահից մինչև հավաքարար) գիտեն, որ այդ աշխատասենյակը փոքր խմբակցության ղեկավարինն է, ինչպես և դահլիճում՝ աթոռը: Ի դեպ, երբ դեռ Վանեցյանը նոր էր ընտրվել պատգամավոր և դեռ չէր ավարտվել նախորդի լիազորությունները, աշխատակազմի ծանոթներիցս մեկն ասեց՝ ամենավատն այն է, որ Վանեցյանը ստիպված պիտի աշխատի այն աշխատասենյակում, որտեղ Նիկոլն է աշխատել, ստիպված պիտի դահլիճում նստի այն աթոռին, որին Նիկոլն է նստել: Իսկ, եթե նիկոլյան տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա պիտի պնդենք, որ նա մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի խորհրդարանի դահլիճում նստի հենց Սերժ Սարգսյանի աթոռին…

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից