FLYONE ARMENIA-ն կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով

FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հուլիսի 1-ից ավելացնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն չվերթների քանակը և սկսում է կանոնավոր ուղիղ չվերթեր իրականացնել Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով:
Ընկերությունից հայտնում են, որ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Պուլկովո միջազգային օդանավակայան` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։