Բարձր ենք գնահատում Բաքվի հավասարակշռված դիրքորոշումը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության վերաբերյալ. Լավրով

Ադրբեջանը հավասարակշռված դիրքորոշում ունի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հարցում, և Ռուսաստանը գնահատում է այդ վերաբերմունքը։ Այդ մասին ուրբաթ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կիսվել ենք Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների աշխարհազորայինների հետ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ գնահատականներով և տեղեկություններով»,- ասել է Լավրովը։

«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի ղեկավարության հավասարակշռված և պատասխանատու վերաբերմունքն առ այն, թե ինչ է կատարվում… Մենք գոհ ենք, թե ինչպես է զարգանում մեր դիվանագիտական երկխոսությունը, որն ակնհայտորեն օգնում է լրացնել երկկողմ տնտեսական, հումանիտար և այլ կապերը արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցությամբ»,- ընդգծել է Լավրովը։