Անկումների անշեղ ընթացքով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

Իր հարցազրույցներից մեկում Սերժ Սրապիոնյանը նշել էր, որ հայկական գենը փոխվել է Ցեղասպանության պատճառով: Դա հոգեբանորեն ապացուցված է, աշխարհում հայտնի հոգեբան Ռիտա Գույումջյանը, որը զբաղվում է ցեղասպանության ենթարկված ժողովուրդների գենետիկ ուսումնասիրությամբ, բազմաթիվ փաստեր է ներկայացրել: Հաղորդման հյուրը մանրամասնեց այդ փաստերը և նշեց, որ մեր ժողովուրդն այժմ վախվորած է, զգուշավոր, չի փորձում պայքարել իր գոյության համար։ Հենց սրանով է պայմանավորված այսօրվա համատարած ապատիան, անտարբերությունը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք քաղբանտարկյալների մասին, որոնց առանց հիմքերի ու լուրջ մեղսագործությունների՝ այսօր իշխանություններն անազատության մեջ են պահում։ Այնինչ նման «մեղքեր» գործելու համար իշխանական համակիրներն ու քպ-ականների թիմակիցները որևէ պատասխանատվության, անգամ պարսավանքի չեն ենթարկվում։ Սերժ Սրապիոնյանն այս համատեքստում մասնավորապես անդրադարձավ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, որի սկանդալային զրույցն օրերս էր հանրայնացվել։

Խոսեցինք դիմադրության շարժման ձեռքբերումներից ու սխալներից։ Ինչո՞ւ այս անգամ ևս չհաջողեց ընդդիմության շարժումը։ Գրականագետը ձախողման պատճառներից մեկը համարում է միջազգային աջակցության բացակայությունը, մինչդեռ այդ միջազգային ինստիտուտներն այսօր էլ շարունակում են օգնել մեր իշխանություններին՝ իրենց դիրքերում ամուր մնալու և ապազգային, հակահայկական ծրագրեր իրականացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում