Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 23-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից 31-ը չի զեկուցվում:

Օրակարգում, մասնավորապես, հետևյալ հարցերըն են.

Էկվադորի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին,

«Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին,

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները հաստատելու մասին և այլ հարցեր: