ԵԽ-ը ռազմական կրթության կարիքների համար Հայաստանին ՏՏ սարքավորումներ է նվիրել

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որպես նվիրաբերություն գույք ընդունելու և ամրացնելու մասին որոշում կայացվեց:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Եվրոպայի խորհրդի Հայաստանում Գործողությունների ծրագրերի իրականացման շարունակությունն ապահովելու անհրաժեշությամբ:

Հաշվի առնելով, որ ԵԽ Հայաստանում Գործողությունների ծրագրեր է իրականացնում 2012թ․ սկսած և ներկայումս ընթացքի մեջ է թվով 4-րդ Գործողությունների ծրագիրը՝ 2019-2022թթ. համար՝ երկուստեք ցանկություն է եղել շարունակել նույն ձևաչափով համագործակցությունը և նախանշել է հաջորդ՝ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի գերակա ուղղությունները: Այս շրջանակներում ԵԽ կողմից ՀՀ կառավարությանն են նվիրաբերվում SS սարքավորումներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար օգտագործելու նպատակով՝ հիմնականում ռազմական կրթության կարիքների համար:

Որոշման նախագծի համաձայն՝ որպես  ՀՀ սեփականություն նվիրաբերվող SS սարքավորումներն ամրացվում են ՀՀ պաշտպանության նախարարությանը: