ՔՊ-ը եկավ… Եվս 10 հայ ընտանիք դժբախտացան նիկոլի ու ՔՊ-ի պատճառով

Երբ ՔՊ-ը եկավ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետևից, դուք լռեցիք և ուրախացաք, քանի որ Երկրապահ չէիք։ Երբ ՔՊ-ն եկավ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի ետևից, դուք լռեցիք և ուրախացաք, քանի որ «Իմ կուսակցությունը՝ ժողովուրդն է» կուսակցությունից չէիք։ Երբ դրանք եկան Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ետևից, դուք լռեցիք և ուրախացաք, քանի որ Հանրապետական չէիք։ Երբ նրանք եկան գեներալների ետևից, դուք լռեցիք, քանի որ զինվորական չէիք։ Երբ ՔՊ-ն եկավ ձեր երեխաների հետևից, դուք լռեցիք, քանի որ ձեր երեխաները զինապարտ չէին։ Երբ ՔՊ-ն ու նիկոլը անձամբ 5000 լուսավոր երեխու «մատաղ» արեց, դուք տխրեցիք, բայց լռեցիք, քանի որ ձեր երեխաները այդ ցանկում չէին, և թող Աստված կարոտ պահի նման ողբերգությունից։ Երբ դրանք ու ադրբեջանցիք եկան Հայաստանի սուվերեն տարածք և հողեր զավթեցին, դուք լռեցիք, քանի որ ձեր սեփական հողը չէր։ Եվ այսպես 4 տարի շարունակ ՔՊ-ն ու նիկոլը քանդում են Պետության հիմքերը, թալանում ու վաճառում ՀԱՅՐԵՆԻՔԸ, իսկ դուք շարունակում եք լռել:

Հիշե՛ք, ՀՊԱ՛ՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, երբ ամեն ինչ անդառնալի կետին հասնի և Դո՛ւք ուշքի գաք ու փորձեք ձեր սխալներն ուղղել, ՔՊ-ը կգա ձեր ու ձեր ընտանիքների ետևից, ասեմ ավելին թուրքի հետ միասին:

Մի՛ լռեք…

Հ.Գ. Անցյալ շաբաթվա տվյալներով, կամուրջից ցած նետված մարդկանց թիվը հասավ 7-ի։ Երեկվա միջադեպի հետևանքով սպանվածների թիվը՝ 3։ Եվս 10 հայ ընտանիք դժբախտացան նիկոլի ու ՔՊ-ի պատճառով:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից