ԱՀ ԱԳՆ գրքի նոր շնորհանդեսը Արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքականության վերաբերյալ (տեսանյութ)

Հունիսի 20-ին Երևանում կայացել «Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը պատրաստել է Արցախի ԱԳՆ-ը, այն հրապարակվել է հայերեն, մեկենասները չեն ցանկացել հրապարակել իրենց անունները։ Նախատեսվում է գիրքը թարգմանել ռուսերեն և անգլերեն։ Գիրքը ներկայացրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

ԵՊՀ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն առաջարկեց ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանին՝ իրենց հիմնադրամի միջոցներով երեք լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն թարգմանել ձեռնարկը, շեշտելով, որ դա անհրաժեշտ է, միայն հայերենը՝ բավարար չէ։

Մանրամասները՝ տեսանյութում