Սա ոստիկանության գործառույթ չէ, սա պայմանական քպ-ական մամլո խոսնակի տեքստ է

Ոստիկանությունը մի քանի ժամում ո՞նց կարող է հայտարարել, որ դեպքը քաղաքական չէ, եթե դեռ ձեռնարկում են գործողություններ, առհասարակ երբ ա՞ եղել, որ սպանության ժամանակ գրեն դա քաղաքական է թե ոչ, սա ոստիկանության գործառույթ չէ, սա պայմանական քպ-ական մամլո խոսնակի տեքստ է: Գործը դեռ չբացահայտված, ոստիկանությունն արդեն իր աջակցությունն է հայտնում ու իր ծառայությունը մատուցում կապիտուլյանտին։ Խայտառակություն է ու շատ ցավալի փաստ, որ երկիրը «պաշտպանող» ուժային կառույցը դարձել է քաղաքական ենթատեքստ ունեցող կառույց ու պաշտպանում է դավաճան քպ-ականների, այլ ոչ իր քաղաքացիների շահերը։ Երբ ոստիկանությունը զերծ մնա քաղաքական թեմաներից ու հասկանա իր հստակ գործառույթը, այդ ժամանակ նոր կարող ենք ասել, որ ոստիկանը նիկոլ չէ, տուն ու գլուխ պահելու փոխարեն հայրենիք ա պահում ու կատարում իր աշխատանքը։

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից