Ինձ խրախուսում են մի շարք հանդիպումները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի միջև․ Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

«Ինձ խրախուսում են մի շարք հանդիպումները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի միջև և դրանց առնչվող հայտարարությունները, ինչպես օրինակ սահմանազատման, սահմանգծման հանձնաժողովի  աշխատանքի մասին»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Նրա խոսքով, այս բոլոր նախաձեռնություններում պետք է հասնեն վստահության ու հաշտեցման։

«Այս իմաստով ես ուրախ եմ, որ վստահության կառուցման առաջին տնտղական հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 16-18-ը Վենետիկում ԵԽ հովանու ներքո։ Մասնակիցները համաձայնեցին  շարունակել երկխոսությունը և աշխատել հնարավոր փոխադարձ ծրագրերի ուղղությամբ։ Ես շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին այս նախաձեռնությանն իրենց ցուցաբերած օժանդակության համար»,-ասաց ԵԽ գլխավոր քարռուղարը։