Այսօրվանից «Հարավկովկասյան երկաթուղին» մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրումները

Այսօրվանից «Հարավկովկասյան երկաթուղին» մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրումները։

Այս տարի Բաթումի գնացքը շաբաթական 2 չվերթ կիրականացնի։ Երեքշաբթի և ուրբաթ օրերին կլինի Երևանից, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին` Բաթումից։ Շաբաթվա մյուս հինգ օրերին գնացքները ուղևորվելու են Թբիլիսի և հակառակ ուղղությամբ։ Ուղևորությունների արժեքը կսկսվի 13 000 դրամից։