Անհատներն, ովքեր կարող են իրադրություն փոխել, մեր շրջապատում են․ Սենոր Հասրաթյան

Այսօր, երբ մենք ազգովի հայտնվել ենք ծանրագույն վիճակում և այդ վիճակից դուրս գալու համար «որոնում» ենք անհատների, ովքեր կարող են իրադրություն փոխել, ասեմ, որ նրանք մեր շրջապատում են: Ասեմ նաև, որ այդ մարդիկ իրենց բնավորությամբ ու որակներով, տարբերվում են մյուսներից… Նրանց խորթ է զանգվածների հետ հարաբերվելու զգացմունքայնությունն ու հրապարակային խոստումներ տալու գայթակղությունը, ասել է թե՝ պոպուլիզմը… Այդ մարդիկ ունեն անցած ճանապարհ և, որ շատ կարևոր է, քանիցս անելանելի թվացող վիճակներից Երկիրը դուրս բերելու իմաստնություն և կամք…

Այդ մարդիկ սովորություն չունեն չկատարածի համար նախորդներին դարձնել թիրախ և իրենց անհաջողությունները շարունակ պատճառաբանել անցյալից ստացած ժառանգությամբ… Ավելին, այդ մարդիկ գնահատելով երեկվա կատարածն ու չկատարածը, նախընտրել են նայել առաջ և գործել եղածին ինչ-որ բան ավելացնելու հրամայականով…

Արդյունքում ունեցել ենք այն, ինչ, ցավոք, այսօր չունենք…

Իմաստուն ժողովուրդները (իսկ մենք մեզ դասում ենք նրանց շարքին) նախապատվությունը տալիս են այն առաջնորդներին, որոնք ունեն կենսագրություն…

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից