Թուրքիան նպատակ ունի տեղահանել սիրիացիներին և փոխել երկրի հյուսիսի ժողովրդագրական կազմը․ Դամասկոս

Սիրիայի խորհրդարանը հայտարարել է, որ Թուրքիայի՝ անվտանգ գոտի ստեղծելու պահանջի նպատակը հյուսիսային Սիրիայից ավելի շատ մարդկանց տեղահանելն է: Գրում է ParsToday-ը։

Երկուշաբթի օրը, քննադատելով Թուրքիայի բանակի՝ Սիրիայի տարածք ներխուժումը, այդ երկրի խորհրդարանը հայտարարել է, որ  դեմ է օկուպացմանը։

Սիրիայի խորհրդարանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է օգտվել միջազգային ստեղծված իրավիճակից և Սիրիայում գրավել նոր շրջաններ»։

Սիրիայի խորհրդարանի հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան,   օկուպացիայի միջոցով նպատակ ունի բռնի տեղահանել տարածքի բնակիչներին, փոխելով դրա ժողովրդագրական կառուցվածքը և ստեղծել նոր իրականություն, որը սպառնում է տարածաշրջանի և աշխարհի խաղաղությանը և անվտանգությանը։

Խորհրդարանը հայտարարել է, որ Դամասկոսը կօգտագործի ռազմաքաղաքական բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու իր ժողովրդին Թուրքիայի, ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիայից:

Հարկ է նշել, որ վերջին օրերին, Թուրքիայի բանակն ու վարձկանները  հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել Հալեպ նահանգում։ Ի պատասխան՝ սիրիական բանակը Մարա քաղաքի շրջակայքում ռմբակոծել է ահաբեկիչների դիրքերը։