Հայ և ադրբեջանցի երիտասարդները հանդիպում են անցկացրել Ֆրանսիայում

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի և Ֆրանսիայի երիտասարդության ներկայացուցիչների հանդիպումը։

Այս մասին հայտնում է minval.az-ը։

Նշվում է, որ հանդիպումն անցկացվել է OFAJ-ի (ֆրանս-գերմանական երիտասարդական գրասենյակ) «Համագործակցության նոր ուղղություններ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում» ծրագրի շրջանակում: