Հանգամանքների բերումով դադարեցնում եմ իմ իրավասությունները՝ որպես ArmDaily լրատվական գործակալության հիմնադիր և սեփականատեր․ Հովհաննես Մանուկյան

ArmDaily լրատվական գործակալության հիմնադիր և սեփականատեր Հովհաննես Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հանգամանքների բերումով դադարեցնում եմ իմ իրավասությունները՝ որպես ArmDaily լրատվական գործակալության հիմնադիր և սեփականատեր: Շնորհակալություն եմ հայտնում խմբագրակազմին շուրջ 4 տարի հայկական լրատվական դաշտում իր ուրույն տեղը զբաղեցրած լրատվամիջոցի ստեղծման և կայացման գործում հոգի, ջանք, նյարդեր ու ժամանակ ներդնելու համար:
Նոր խմբագրակազմին մաղթում եմ սուր գրիչ և անխափան եթեր՝ սեփական դիմագիծը ձևավորելու բարդ և պատասխանատու գործում»: