Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. Որտեղի՞ց են գալիս նրա արմատները և իրականում ո՞ւմ համար է նրա գործունեությունը

-ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինը ռուս չէր, հրեա և գերմանացի էր։ Նա ոչնչացրեց Ցարական Ռուսաստանը, ռուսական բազմադարյա մշակույթը, աղետ բերեց ոչ միայն ուրիշ ազգերի, այլև հենց ռուս ժողովրդի համար։

-Իոսիֆ Ստալինը ռուս չէր, վրացի էր, և նրա նախաձեռնած բռնարարքներին զոհ գնացին ինչպես ռուսներ, այնպես էլ ուկրաինացիներ, հայեր և ուրիշ ազգերի ներկայացուցիչներ։

-Մեր օրերում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վրացի չի։ Բազմաթիվ աղբյուրներ պնդում են, որ ունի հայկական արմատներ, թեպետ ատում է հայերին։ Նա իսկական աղետ դարձավ վրացիների համար՝ հրահրելով 2008-ի պատերազմը և թուրքերի համար լայն բացելով Վրաստանի դռները՝ այդ երկիրը դարձնելով թուրքական վիլայեթ։

-Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ազգությամբ ոչ անգլիացի է, ոչ շոտլանդացի, այլ թուրք։ Նրա պապը Թուրքիայում եղել է հայտնի հանրային գործիչ։ Ջոնսոնը չի թաքցնում, որ յուրահատուկ համակրանք ունի Թուրքիայի նկատմամբ և բազմաթիվ աշխարհաքաղաքական ծրագրեր է իրականացնում Էրդողանի հետ։

-Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը, սակայն, թուրք չէ։ Նրա արմատները Վրաստանից են՝ Բաթումից, ունի մեգրելական ծագում։ Նա աղետ է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար՝ պարբերաբար հրահրելով տարբեր ռազմական բախումներ։ Էրդողանը նույնիսկ Թուրքիայում համարվում է խելագար։

-19-րդ դարավերջին Օսմանյան Թուրքիան կառավարած ու «Կարմիր սուլթան» անունն ստացած Աբդուլ Համիդ 2-րդի մայրը, ըստ տարբեր աղբյուրների, հայ է եղել, բայց դա նրան չէր խանգարում, որ 1895-96թթ․ իրականացնի հայկական կոտորած ու սպանի 300,000 հայերի, իսկ «Համիդիե» կոչվող ջարդարար ոհմակներում նա ներառում էր ընտանիքներից գողացված հայ երեխաներին, որոնք էլ 5-6 տարեկանից դաստիարակվում էին թուրքական ծրագրով։ Աբդուլ Համիդ II-ը, սակայն, Օսմանյան կայսրության վերջին սուլթանն էր։ Նրա օրոք Անգլիան գրավել է Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը։ 1877–1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ազատագրվել են եվրոպական մի շարք ժողովուրդներ, Ռուսաստանին են անցել Կարսը, Արդահանը և Բաթումը։

-1919-ից Թուրքիայի ղեկավար դարձած Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը թուրք չէր։ Նրա ծնողները Սալոնիկում ապրող հրեա և հույն էին։ Գալով իշխանության՝ նա անմիջապես գործարք կնքեց Լենինի հետ և խոստացավ մտնել խորհրդային համակարգ, եթե ռուսական զորքը իրեն զիջի Արևմտյան Հայաստանի հսկայական տարածքները։ Լենին-Աթաթուրք գործարքի հետևանքով 1921-ին Հայաստանը կորցրեց ավելի քան 24,000քկմ (Կարս, Արդահան, Արարատ լեռ, և այլն), նաև Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ Հետո Քեմալը հետ կանգնեց խոստումից և մտավ Արևմտյան բլոկ՝ թշնամանալով Ռուսաստանի հետ։ Չնայած դրան՝ Լենինի ու Աթաթուրքի անձնական հարաբերությունները մինչև վերջ բարեկամական են եղել։

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրք չէ։ Նրա արմատները, ըստ տարբեր աղբյուրների, քրդական են։ Իլհամի հայրը մեծացել է ՀՀ Սյունիքի մարզում՝ քրդական ընտանիքում։

-Հարց․ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը։ Որտեղի՞ց են գալիս նրա արմատները և իրականում ո՞ւմ համար է նրա գործունեությունը։

 

Նաիրի Հոխիկյան