Մեր ցեղատեսակը միշտ ցեղասպանվելու է հարյուր տարին մեկ, հարյուր տասը տարին մեկ․ Մարգարիտ Եսայան

Ինչու են տեղի ունենում ցեղասպանությունները, ինչու պատմության մեջ բազում անգամներ մի ցեղատեսակ միշտ ցեղասպանողն է, սպանողը եւ ոչնչանողը, իսկ մեկ այլ ցեղատեսակ, առանձնահատուկ սովորություն ունի սպանվել, ցեղասպանվել, մորթվել եւ հայրենազրկվել․․։

Ինչու է այդպես ․․․Մտածելո՞ւ բան է․․․Ոչ, ամենեւին․․․․Մտածելու ոչինչ չկա․․․Պարզապես պետք է նայել մեկ առանձին վերցրած ցեղատեսակի՝մեզ, հայ կոչվածներիս․․․

Մեր ցեղատեսակային բնորոշ գիծը Չ-ՄՏԱԾԵԼՆ է,

պատմական իրողությունները Չ-ՀԱՍԿԱՆԱԼԸ,

զրոյական աստիճանի գտնվող ինքնապաշտպանական բնազդը, սեփական արյան հանդեպ փնթիությունը,

սեփական հայրենիքի հանդեպ՝ անտարբերությունը,

սեփական երեխայի հանդեպ՝ անպատասխանատվությունը,

մերձավորի հանդեպ ատելությունը

սեփական նկարագրի Չ-իմացությունը․․․

Մեր ցեղատեսակը միշտ ցեղասպանվելու է հարյուր տարին մեկ, հարյուր տասը տարին մեկ․․․

Եւ դրա մեղավորն ու պատասխանատուն ամենեւին էլ մեզ ցեղասպանողը չէ․․

մենք ինքներս ենք, առաձին-առանձին եւ որպես մեկ հավաքական ամբողջություն

Գիտե՞ք ինչու, որովհետեւ

չունենք գենետիկ հիշողություն․․

չունենք պատասխանատվություն,

չունենք հայրենիքի զգացողություն,

չունենք ամոթ ․․․

չունենք ինքնապաշտպանական տարրական բնազդ․․․

Ու այսօր,21-րդ դարում, մենք մեր տգիտությամբ եւ ազգային բառադիությամբ մի նոր, ավելի ամոթալի եւ ողբերգական ցեղասպանության ենք տանում ինքներս մեզ․․․Մեր նմաններին միշտ կմորթեն եւ կհայրենազրկեն․․․Արդեն գիտեք ՝ ինչու․․․․մտածելու բան չկա․․․Ամեն ինչ տեսանելի է․․․Հետո, կլացենք աշխարհի դոշին, թե, բա իմացա՞ք, մեզ կրկին մորթեցին․․․Ու կրկին դռնեդուռ ընկած ճանաչում կպահանջենք․․Ու աշխարհը կթքի մեր երեսին ու կհռհռա․․․

Հ․Գ․ Էս հարցը լուծելուց հետո, ժամանակ գտնեմ, նորից լուրջ խմբագրեմ, չէ, զրոյից նորից կգրեմ իմ «Գյուլունյա» վիպակը, էս անգամ ավելի անկեղծ․․․․

11․06․2022․

 

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից