Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման վճարը կբարձրանա 75 տոկոսով

Վրաստանում բեռնատարների տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարը կբարձրանա 75 տոկոսով՝ 200 լարիից հասնելով 350 լարիի։

Jnews-ը գրում է, որ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ են կատարվել: Բեռնափոխադրողների համար նորացված սակագները ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունիսի 20-ից։

Գործող օրենքի համաձայն՝ տուրքի վճարումից ազատվում են միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք բեռնափոխադրում են ծովային նավահանգստի տարածքից մինչև մոտակա մաքսային հսկողության գոտի՝ 10 կմ շառավղով կամ հակառակ ուղղությամբ։

BM.ge-ն գրում է, որ փոփոխությունները երաշխավորում են, որ Վրաստանի եկամուտները բեռների տարանցումից կավելանան տասնյակ միլիոնավոր դոլարներով, նշում է BM.ge-ն։

2022 թվականի առաջին եռամսյակում տարանցիկ ճանապարհով հանրապետությունով անցած ապրանքների թիվը գերազանցել է 116 հազարը, իսկ բյուջեի եկամուտները կազմել են 23,2 միլիոն լարի։ Ըստ կանխատեսումների, 2023 թվականին Վրաստանով կանցնի առնվազն 355 հազար բեռնատար, իսկ ընդհանուր եկամուտը կգերազանցի 130 միլիոն լարին։