Եթե կապկի ծաղիկը փոխանցվում է արդեն նաև օդակաթիլային ճանապարհով, ներկայիս բռնկումը կարող է վերածվել համաճարակի, ապա նաև համավարակի

Մինչ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողին ավելի շատ հետաքրքրում են գենդերային թեմաները, և հիացած է ոստիկանների վարքով…

 

Մինչ Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանին ավելի շատ հետաքրքրում են անկապ, համենայն դեպս, մեր երկրի հետ որևէ առնչություն չունեցող գենդերային թեմաները (https://www.moh.am/#1/5407 ), քան աշխարհում վտանգավոր վիրուսային վարակի` կապկի ծաղկի բռնկումը, դրա ներկայացրած վտանգը, վարակի փոխանցման ուղիները, հանրային իրազեկման անհրաժեշտությունը, արտերկրից վարակի ներթափանցումը և տարածումը կանխարգելելու համար անհրաժեշտ այլ միջոցառումներ, կապկի ծաղիկն աշխարհում շարունակում է տարածվել (Աֆրիկայի երկրներից բացի, հաստատված դեպքերն արձանագրվել են աշխարհի շուրջ 30 երկրում):

Վերոնշյալի առումով ցավալի է, բայց Նիկոլի իշխանության պայմաններում բնավ զարմանալի չէ, որ դաս չեղավ նույնիսկ մեզանից բազմահազար զոհեր խլած COVID-19-ի  (կորոնավիրուսային հիվանդության) համավարակը: Եթե կապկի ծաղկի վիրուսը փոխանցվեր միայն սեռական ճանապարհով, ապա միգուցե այնքան էլ մեծ պատճառ չէր լինի անհանգստանալու, բայց…

Այսօր շատ կարևոր է ստույգ պատասխանը հետևյալ հարցերի.

  1. Կապկի ծաղկի վիրուսը կենդանուց մարդուն և մարդուց մարդուն արդյոք փոխանցվո՞ւմ է նաև օդակաթիլային ճանապարհով:
  2. Եթե կապկի ծաղկի վիրուսն առայժմ օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում, առաջիկայում կարո՞ղ է մուտացիայի ենթարկվել և վարակակրից առողջ մարդուն փոխանցվել նաև օդակաթիլային ճանապարհով:
  3. Կարո՞ղ է կապկի ծաղկի ներկայիս բռնկումը վերածվել համաճարակի, իսկ համաճարակն էլ հետագայում համավարակի, ինչպես դա եղավ COVID-19-ի պարագայում:

Կապկի ծաղկի համաճարակ կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե վիրուսը մուտացիայի արդյունքում ձեռք բերի օդակաթիլային ճանապարհով փոխանցվելու հատկություն։ Այս մասին, հունիսի 5-ին ТАСС-ի տեղեկացմամբ , ասել է հատկապես վտանգավոր վարակների մասնագետ, իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիսլավ Ժեմչուգովը։

«Համաճարակ կարող է առաջանալ, եթե կապկի ծաղիկը հանկարծ ձեռք բերի մարդուց մարդ օդակաթիլներով փոխանցվելու հնարավորություն,- ասել է Ժեմչուգովը։- Ահա եթե դա տեղի է ունենա մուտացիայի արդյունքում, ապա նման թարմացված վիրուսը լիովին կարող է մեծ բռնկման պատճառ լինել: Հիմա դեռ նման բան չկա, ծաղկի փոխանցման ճանապարհը կոնտակտային-կենցաղայինն է»։

Սակայն, ըստ դեռ մայիսի 19-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տեղեկատվության, վարակի փոխանցումը մարդուց մարդուն հնարավոր է նաև օդակաթիլային ճանապարհով: Նույն տեղեկատվության համաձայն` քանի որ օդակաթիլային ճանապարհով վարակի փոխանցման համար սովորաբար պահանջվում է դեմ առ դեմ երկարատև շփում, բարձր ռիսկի գոտում են գտնվում բուժաշխատողները, տան անդամները և վարակվածի հետ ֆիզիկական սերտ շփում ունեցած այլ անձինք:

Ինչպես տեղեկանում ենք «Коммерсантъ» թերթի մայիսի 20-ի հրապարակումից, «Доктис» հեռաբժշկության ծառայության բժիշկ- վարակաբան Լյուդմիլա Կուշնիրենկոն նույնպես նշել է, որ կապկի ծաղկի վիրուսը փոխանցվում է նաև օդակաթիլային ճանապարհով:

Հիմա ո՞ւմ հավատալ օդակաթիլային ճանապարհով կապկի ծաղկի վիրուսի փոխանցման հնարավորություն ունենալ- չունենալու հարցում` ԱՀԿ-ին և Լյուդմիլա Կուշնիրենկոյի՞ն, թե Վլադիսլավ Ժեմչուգովին… Առաջիննե՞րն են անտեղյակ կամ ստում, թե՞ հատկապես վտանգավոր վարակների մասնագետ, իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտորը…

Հավելենք, որ կապկի ծաղկի վիրուսը, ըստ ԱՀԿ-ի, մարդուց մարդուն կարող է փոխանցվել վարակված անձի մաշկի վնասվածքների կամ վերջերս վիրուսային մասնիկներով աղտոտված առարկաների հետ սերտ շփման միջոցով, վիրուսը մորից պտղին կարող է փոխանցվել նաև ընկերքի միջոցով (ինչը կարող է հանգեցնել բնածին ջրծաղիկի) կամ ծննդաբերության ընթացքում, կամ դրանից հետո սերտ շփման միջոցով: Մասնագետների տեղեկացմամբ, վիրուսը կարող է փոխանցվել նաև սեռական ճանապարհով, օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

Եթե կապկի ծաղկի վիրուսն իսկապես փոխանցվում է նաև օդակաթիլային ճանապարհով, իսկ դատելով վարակի տարածման արագությունից, կարելի է մտածել, որ վիրուսը մոտացիայի արդյունքում արդեն ստացել է նշված հատկությունը, ապա արդեն իսկ ծանոթ լինելով ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրերի հետ կապված սկանդալին, կարող ենք եզրակացնել, որ վիրուսը հենց այնպես, ինքն իրեն չէ, որ մուտացիայի է ենթարկվել, այլ արհեստականորեն, ամերիկյան (ԱՄՆ-ի կամ Պենտագոնի ֆինանսավորմամբ, ուղղորդմամբ, համակարգմամբ, ամերիկյան մասնագետների ներգրավմամբ ու փաստացի ղեկավարմամբ գործող) որևէ կենսալաբորատորիայում վիրուսի գենոմի արհեստական փոփոխությամբ:

Ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակումներից մեկում, միայն Նիգերիայում, որտեղից վերջերս տարածվել է կապկի ծաղկի հարուցչի արևմտաաֆրիկյան շտամը, մայիսի 7-ին հայտնվել այնտեղից վերադարձած մի տղամարդու միջոցով Եվրոպա վարակի տեղափոխման առաջին դեպքի մասին, ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Իգոր Կիրիլովի տեղեկացմամբ, գործում են Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող ու վերահսկվող առնվազն չորս կենսալաբորատորիա:

Հետևաբար չենք կարող խաբվել աշխարհում կապկի ծաղկի բռնկման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կեղծ անհանգստությամբ, որը, РБК-ի տեղեկացմամբ , Հարավային Կորեայում լրագրողներին մոտ երեք շաբաթ առաջ ասել է, որ կապկի ծաղկի վարակի բռնկումը մտահոգիչ է, քանի որ դրա տարածումը կունենա հետևանքներ: Ուշագրավ է, որ Բայդենն արդեն այս գլխից, ի սկզբանե գիտի, որ կապկի ծաղկի տարածումը ունենալու է հետևանքներ… Ավելին` նշել է նաև պատվաստանյութերի մասին:

«Նրանք (ամերիկյան բժիշկները) ինձ դեռ չեն հայտնել ազդեցության մակարդակի մասին, բայց դա այն է, ինչի համար բոլորը պետք է անհանգստանան»,- ասել է Բայդենը և հավելել, որ ԱՄՆ-ը «քրտնաջան աշխատում է, որպեսզի հասկանա ինչ անել», և ինչպիսի պատվաստանյութ անհրաժեշտ կլինի տվյալ դեպքում։

Ըստ վերջին տվյալների, Աֆրիկայի սահմաններից դուրս հայտնաբերվել է կապկի ջրծաղկի ավելի քան 1000 հաստատված դեպք: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։ Ըհդամենը երեք օր առաջ` հունիսի 5-ին, ԱՀԿ-ն հաղորդել էր վարակի 780 հաստատված դեպքի մասին, փաստորեն 3 օրում դեպքերի քանակը շուրջ 30 տոկոսով ավելացել է…

 

Արթուր Հովհաննիսյան