Երբ Իրանում և Բրազիլիայում տեղի են ունեցել երկու սարսափելի աղետներ, Հայաստանի վարչապետը առաջինը ցավակցում է հեռավոր Բրազիլիային․ փորձագետ

Գործող իշխանությունների արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Բազմիցս նշվել է, որ Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգը որևէ աղերս չունի մեր երկրի կենսական շահերի հետ։ Սա շատ հստակ երևում է նույնիսկ ամենապարզ, արարողակարգային նշանակության հարցերում։

Նույն ժամանակահատվածում, երբ Իրանում և Բրազիլիայում տեղի են ունեցել երկու սարսափելի աղետներ, Հայաստանի վարչապետը առաջինը ցավակցում է հեռավոր Բրազիլիային, իսկ հարևան ու բարեկամ Իրանի հետ կապված դեռ ոչինչ չկա ոչ վարչապետի, ոչ նախագահի և ոչ էլ ԱԳՆ էջերում։ Օրինակ ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հասցրել է ցավակցական հեռագիր ուղարկել։

Իսկ Արևելքում՝ տվյալ դեպքում Իրանում արարողակարգային հարցերին շատ մեծ ուշադրություն են դարձնում։

Թե բա զրոյից կառուցվող արտաքին քաղաքականություն․․․

 

Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից